«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Իմ մտահոգութիւնը Հայաստանն է, Արցախը, եւ մեր Եկեղեցու եւ ազգի առջեւ դրուած խնդիրները եւ ներկայ թշնամուց ազատուելը

Իմ մտահոգութիւնը Հայաստանն է, Արցախը, եւ մեր Եկեղեցու եւ ազգի առջեւ դրուած խնդիրները եւ ներկայ թշնամուց ազատուելը
02.08.2025 | 10:48

Այսօր երեկոյեան` իմ քահանայի, հոգեւորականի եւ ազգայինի հանգամանքներով, դարձեալ այցելեցի Վարդան Ղուկասյանին, Հենդերսոնի գլխաւոր բանտում։

Մի քանի ժամուան մեր դէմ առ դէմ բանտում խօսակցութեան ժամանակ, ունեցանք չափազանց շինիչ, դրական գաղափարական փոխանակումներ զանազան նիւթերի շուրջ։

(Խնդրեմ ինձ հարցեր չտաք)։

Կարեւորը հետեւեալ յայտարարութիւնն էր որ պարոն Վ. Ղուկասյանը փափաքում է յայտնել. Վարդան Ղուկասյանը իր անվերապահ եւ ամբողջական աջակցությունն է յայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց հայրապետին եւ մանաւանդ կանգնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, նիկոլիզմի դէմ։

Իմ դիմաց, անձամբ իր ձեռքով Վեհափառ հայրապետին գրուած նամակը ուղարկում ենք Ս. Էջմիածին։

Նորից յիշեցնում եմ որ ես ՈՐԵՒԷ կուսակցութեան, քաղաքական կողմերի, կամ Ղուկասյանի աջակիցը չեմ, այլ միայն ազգայնական հոգեւորական, ում մտահոգութիւնը Հայաստանն է, Արցախը, եւ մեր Եկեղեցու եւ ազգի առջեւ դրուած խնդիրները եւ ներկայ թշնամուց ազատուելը։ Եւ ինչ որ անում եմ, դա կատարում եմ հոգեւորականի իմ պարտականութեան գիտակցութեամբ։

Տեր Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Յ.Գ.

Նրան յանձնեցի աղօթք եւ գրքեր, մաղթելով ամենաբարին, համբերութիւն եւ կորով։

նիկոլիզմը պարտուելու է։

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ